«Առավոտ» - 28-1-2009- Եթե Ջավախքը Վրաստանի ներկայիս վարած քաղաքականության պատճառով մնա առանց հայերի, ապա Հայաստանն ամբողջությամբ կհայտնվի թուրք-ադրբեջանական օղակի մեջ։ Այս մասին, ըստ «Ռեգնում» գործակալության, երեկ հայտարարել է Երեւանի պետհամալսարանի հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկազուն Ալվրցյանը։ Նրա խոսքերով՝ վրացական հատուկ ծառայությունների օրակարգում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության խնդիրը, իսկ Հայաստանը դիտվում է զուտ որպես աշխարհագրական միավոր։ Ըստ Ալվրցյանի՝ վերջին շրջանում Ջավախքը բնակեցվում է մեսխեթցի թուրքերով. արդեն իսկ տեղափոխվել է 50 ընտանիք, իսկ ամեն մի ընտանիք թուրքերի մոտ կարող է բաղկացած լինել 50 հոգուց։ «Պետք չէ մոռանալ նաեւ, որ Իրանի տարածքում, Հայաստանի սահմանի մոտ, ապրում են մոտ 20 մլն թուրք ղզլբաշներ։ Արդյունքում՝ Հայաստանը կարող է վերջնականապես հայտնվել թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ»,- նշեց բանախոսը։
Ալվրցյանը ընդգծեց, որ Վրաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում շատացել են սադրանքները, որոնք հիմնված են «հայկական սեպարատիզմի» մտացածին սպառնալիքի վրա։ Այդ կոնտեքստում նա նշեց Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանի եւ «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանի ձերբակալությունները։Thursday, January 29, 2009
Մեսխեթցի թուրքերը գալիս են Ջավախք
«Առավոտ» - 28-1-2009- Եթե Ջավախքը Վրաստանի ներկայիս վարած քաղաքականության պատճառով մնա առանց հայերի, ապա Հայաստանն ամբողջությամբ կհայտնվի թուրք-ադրբեջանական օղակի մեջ։ Այս մասին, ըստ «Ռեգնում» գործակալության, երեկ հայտարարել է Երեւանի պետհամալսարանի հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկազուն Ալվրցյանը։ Նրա խոսքերով՝ վրացական հատուկ ծառայությունների օրակարգում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության խնդիրը, իսկ Հայաստանը դիտվում է զուտ որպես աշխարհագրական միավոր։ Ըստ Ալվրցյանի՝ վերջին շրջանում Ջավախքը բնակեցվում է մեսխեթցի թուրքերով. արդեն իսկ տեղափոխվել է 50 ընտանիք, իսկ ամեն մի ընտանիք թուրքերի մոտ կարող է բաղկացած լինել 50 հոգուց։ «Պետք չէ մոռանալ նաեւ, որ Իրանի տարածքում, Հայաստանի սահմանի մոտ, ապրում են մոտ 20 մլն թուրք ղզլբաշներ։ Արդյունքում՝ Հայաստանը կարող է վերջնականապես հայտնվել թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ»,- նշեց բանախոսը։
Ալվրցյանը ընդգծեց, որ Վրաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում շատացել են սադրանքները, որոնք հիմնված են «հայկական սեպարատիզմի» մտացածին սպառնալիքի վրա։ Այդ կոնտեքստում նա նշեց Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանի եւ «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանի ձերբակալությունները։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment