Sunday, January 25, 2009

Թուրքիայի խորհրդարանականները վերջնականապես որոշել են բարեկամություն չանել Իսրայելի հետ

PanARMENIAN.Net/ 24.1.2009.Թուրքիայի խորհրդարանում պաշտոնապես իր գործունեությունն է դադարեցրել Թուրքիա-Իսրայել բարեկամության խումբը: Ինչպես հաղորդել է World Bulletin-ը, այս որոշումն ընդունվել է ուրբաթ օրը խորհրդարանի նիստում Գազայի սեկտորում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, որի ժամանակ, որոշ տվյալներով զոհվել են 1300 պաղեստինցիներ, այդ թվում նաեւ երեխաներ: Խմբի գործունեության դադարեցման մասին արձանագրությունը ստորագրել է Թուրքիա-Իսրայել արդեն նախկին բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Օրհան Իշիկը: Հենց սկզբից Թուրքիան դեմ էր «Ձուլածո արճիճ» գործողությանը՝ մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակիչների սպանութւյան մեջ: Վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հունվարի 16-ին նույնիսկ պահանջեց հեռացնել Իսրայելին ՄԱԿ-ից: Չեղյալ հայտարարվեցին իսրայելցի բոլոր պետական գործիչների այցերը Թուրքիա եւ երկրում բարձրացավ հակասեմիթական ալիք, որը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ հայտնի հրեական կազմակերպությունները դիմեցին Անկարային՝ կոչ անելով դադարեցնել ատելությունն ու հրեաների հալածանքները:

No comments: