HayInfo- 8-1-2009- 2009 թվականը Հայաստանի համար արմատական բարեփոխումների տարի կդառնա, հինգշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստի ժամանակ։
«2009 թվականը Հայաստանի համար կլինի արմատական բարեփոխումների տարի, ինչը սահմանված է նաև կառավարության միջոցառումների ծրագրում։ Առաջին հերթին բարեփոխումները կանդրադառնան հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը»,- նշեց նա։
Կառավարության նախագահի խոսքերով, հարկային և մաքսային վարչարարության բարելավման առումով թիվ մեկ խնդիրը կդառնա խոշոր բիզնեսը, որը պետք է գործի թափանցիկ և վերահսկվելի։ Ինչպես տեղեկացրեց Սարգսյանը, կառավարությանն առավել մեծ աշխատանք է սպասվում հենց բիզնեսի ոլորտում, քանի որ գործարարները պահանջում են թափանցիկ և հավասար պայմանների ապահովում։
«Առաջին հերթին մենք ուշադրություն կդարձնենք խոշոր բիզնեսին։ Մեր պետությանն առայժմ չի հաջողվում խոշոր բիզնեսը մտցնել հարկային դաշտ և ապահովել հավասար մրցակցային պայմաններ»,- ավելացրեց նա։
Կառավարության նախագահը կիսեց իր տպավորությունները բազմաթիվ հանդիպումներից, որ ունեցել էր ամանորյա տոների ընթացքում։ Սարգսյանը նշեց, որ քաղաքացիները և, առաջին հերթին, ձեռներեցները մեծ հույսեր են կապում կառավարության հետ, որոնք այն պարտավոր է արդարացնել։«Առավել ևս, երբ մեծ ակնկալիօքներ ունեն ոչ միայն գործարարները, մեր քաղաքացիները, այլև արտերկրի, սփյուռքի հայերը, և մենք պարտավոր ենք չհիասթափեցնել մեր քաղաքացիներին և հայրենակիցներին»,- հայտարարեց վարչապետը։Saturday, January 10, 2009
2009 թվականը Հայաստանի համար արմատական բարեփոխումների տարի կդառնա. վարչապետ
HayInfo- 8-1-2009- 2009 թվականը Հայաստանի համար արմատական բարեփոխումների տարի կդառնա, հինգշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստի ժամանակ։
«2009 թվականը Հայաստանի համար կլինի արմատական բարեփոխումների տարի, ինչը սահմանված է նաև կառավարության միջոցառումների ծրագրում։ Առաջին հերթին բարեփոխումները կանդրադառնան հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը»,- նշեց նա։
Կառավարության նախագահի խոսքերով, հարկային և մաքսային վարչարարության բարելավման առումով թիվ մեկ խնդիրը կդառնա խոշոր բիզնեսը, որը պետք է գործի թափանցիկ և վերահսկվելի։ Ինչպես տեղեկացրեց Սարգսյանը, կառավարությանն առավել մեծ աշխատանք է սպասվում հենց բիզնեսի ոլորտում, քանի որ գործարարները պահանջում են թափանցիկ և հավասար պայմանների ապահովում։
«Առաջին հերթին մենք ուշադրություն կդարձնենք խոշոր բիզնեսին։ Մեր պետությանն առայժմ չի հաջողվում խոշոր բիզնեսը մտցնել հարկային դաշտ և ապահովել հավասար մրցակցային պայմաններ»,- ավելացրեց նա։
Կառավարության նախագահը կիսեց իր տպավորությունները բազմաթիվ հանդիպումներից, որ ունեցել էր ամանորյա տոների ընթացքում։ Սարգսյանը նշեց, որ քաղաքացիները և, առաջին հերթին, ձեռներեցները մեծ հույսեր են կապում կառավարության հետ, որոնք այն պարտավոր է արդարացնել։«Առավել ևս, երբ մեծ ակնկալիօքներ ունեն ոչ միայն գործարարները, մեր քաղաքացիները, այլև արտերկրի, սփյուռքի հայերը, և մենք պարտավոր ենք չհիասթափեցնել մեր քաղաքացիներին և հայրենակիցներին»,- հայտարարեց վարչապետը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment