Lragir 9-1-2009- Հունվարի 9-ին բավական հետաքրքրական հայտարարություն է արել Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին: Խետագուրին ասել է, որ ճիշտ չէ ՌԴ վարչապետ Պուտինի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը, չնայած հակադրությանը, շարունակում է գազ մատակարարել Վրաստանին: Վրաստանի էներգետիկայի նախարարն ասել է, որ իր երկրի գազամատակարարը Ադրբեջանն է, որն այդ բանն անում է գազի սոցիալական սակագնով` 170 դոլար 1000 խմ դիմաց բնակչության համար եւ 145 դոլար 1000 խմ դիմաց ՋԷԿ-երի համար: Ադրբեջանը Վրաստանին գազ է մատակարարում համաձայն նախորդ տարի կնքած պայմանագրի, ըստ որի մատակարարումը լինելու է հինգ տարի ժամկետով:Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանի տարածք գազ է մատակարարում Հայաստանի համար, իսկ տարանցման դիմաց Վրաստանին վճարում է ոչ թե փողով, այլ պարզապես գազով: Պուտինը Վրաստանին գազ մատակարարելու մասին հայտարարել էր հունվարի 8-ի մամուլի ասուլիսի ընթացքում: Այդ կապակցությամբ, հատկապես ելնելով Վրաստանի էներգետիկայի նախարարի ուշագրավ պարզաբանումների ենթատեքսից, բավական հետաքրքրական է դառնում այն զուգադիպումը, որ Պուտինի ասուլիսից հետո Վրաստանն ընդհատում է Հայաստան գազի տարանցումը, այն պատճառաբանելով վթարի պարագայով, ինչպես միշտ: Այսինքն, փաստացի ստացվում է, որ Պուտինի ասուլիսը թանկ նստեց Հայաստանի վրա:
Saturday, January 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment