Sunday, January 11, 2009

Իրանը 50 տոկոսով ավելացրել է գազի մատակարարումը Թուրքիային

ԹԵՀՐԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի տարածքով Թուրքիա ռուսաստանյան գազի արտահանման դադարեցվելուց հետո Իրանը 50 տոկոսով ավելացրել է գազի մատակարարումը այդ երկրին նրա ներքին պահանջարկը բավարարելու համար: Այդ մասին հաղորդել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը: «Ավելի վաղ Իրանից Թուրքիա արտահանվող գազի օրական ծավալը կազմում էր 12 մլն խորանարդ մետր, այժմ այդ ցուցանիշը հասնում է 18 մլն խորանարդ մետրի»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: Պաշտոնական Թեհրանը մտադիր է, վերացնելով տեխնիկական խնդիրները, Թուրքիային գազի օրական մատակարարման ծավալը հասցնել 28 մլն խորանարդ մետրի:

No comments: