ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում ժամանակավոր ապաստան ստանալու համար 2008թ-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն դիմել է 190 անձ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանը, դիմողներից 122-ը Վրաստանի քաղաքացիներ են, այդ թվում` 8-ը` ազգությամբ օս, նույնքան վրացի, 2 ռուս, մնացածը` հայեր: Դիմել են նաեւ Իրաքից: Ըստ կարգի` նրանց բոլորին տրվում է կացության ժամանակավոր վկայական՝ երեք ամսով, որից հետո դիմումը քննվում է եւ ընդունվում որոշում Հայաստանում ժամանակավոր ապաստանի իրավունք տալու մասին:
Ըստ Ռ. Պետրոսյանի՝ Վրաստանի քաղաքացիների դիմումների քննությունն ընթացքի մեջ է. դեռեւս ոչ մի որոշում չի կայացվել: 2008 թ-ին դիմումի մերժման դեպք չի գրանցվել: Նախնական տվյալներով որոշում կկայացվի մինչեւ հունվարի վերջ: Միգրացիոն գործակալություն վերջին օրերին ոչ մի հայտ չի ներկայացվել Պաղեստինի քաղաքացիներից:
Ռ. Պետրոսյանի տեղեկացմամբ` վրաց-օսական հակամարտության ժամանակ մինչ Վրաստանի քաղաքացիներից դիմումներ ներկայացնելը շատերը Վրաստանից կամ նրանց հարազատները Հայաստանից հետաքրքրվում էին, թե ինչ է սպասվում իրենց Հայաստան գալու պարագայում, իսկ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ժամանակ նման ոչ մի փաստ չի գրանցվել: Միգրացիոն գործակալություն 2008թ-ին փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 15 անձ Իրանից, Թուրքիայից եւ Վրաստանից:
Sunday, January 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment