Saturday, January 24, 2009

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում Շարլ Ազնավուրի հնարավոր նշանակման մասին տեղեկատվու

hayInfo. 23-1-2009- ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում ֆրանսիացի հանրահայտ երգիչ Շարլ Ազնավուրի հնարավոր նշանակման մասին տեղեկատվությունը։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան Երգչի մենեջեր Լևոն Սայանը Կաննում մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ անցկացվում էր MIDEM միջազգային երաժշտական տոնավաճառի 43-րդ ցուցահանդեսը, հայտարարել էր, որ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը հնարավոր է նշանակվի Շվեյցարիայում Հայաստանի դեսպան։ «ՀՀ դեսպանները նշանակվում են նախագահի հրամանագրով, բայց մինչ այդ անհրաժեշտ է մի շարք ընթացակարգեր իրականացնել, մասնավորապես, ստանալ նշանակվող անձի մասին մյուս երկրի թույլտվությունը»,- ուրբաթ ասաց Ֆարմանյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։ ԸՆդ որում նա նշեց, որ Շարլ Ազնավուրը 1995 թ.-ից ՀՀ դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որտեղ և ներկայացնում է մեր երկիրը։ Ֆարմանյանը կարծում է, որ Շարլ Ազնավուրի նման մարդը, լինելով իր ժողովրդի ականավոր զավակը, լիովին կկարողանար ներկայացնել Հայաստանը ոչ միայն Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում։ Հ. Ծ.

No comments: