«Ազատություն». 12-1-2009- Իրանի արտգործնախարարությունը պատրաստ է սպասել` տեսնելու, թե արդո՞ք Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունները կհանգեցնեն Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությանը Թեհրանի նկատմամբ:
Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հասան Քաշքավին այսօր լրագրողներին հայտնել է, որ Թեհրանը սպասում է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության «իրական փոփոխության»` Օբամայի վերջին հայտարարությունների համատեքստում:
«Եթե իրական փոփոխություններ տեղի ունենան, Իրանը համարժեք պատասխան քայլեր կձեռնարկի», - հավելել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Ավելի վաղ, Օբաման ամերիկյան ABC հեռուստաընկերությանը ասել էր, թե ցանկություն ունի բարելավել հարաբերությունները Իրանի հետ` նշելով, որ պատրաստ է «նոր մոտեցում» որդեգրել:
Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են 1979 թվականից, երբ Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատանը ամերիկացիներ պատանդառվեցին:
Tuesday, January 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment