Sunday, January 4, 2009

Թուրք հակերները սպառնում են կոտրել բոլոր հայկական կայքերը

Այն ինտերնետ կայքը, որտեղ զետեղված է «Հայեր, ներե՛ք մեզ» կոչը, կոտրված է, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հղում անելով թուրքական Dunyabulteni լրատվական գործակալությունը: Կայքը վնասել է թուրք հակերների «Այ-ուլդուզ» խումբը: Հակերները սպառնացել են անհրաժեշտության դեպքում կոտրել բոլոր հայկական կայքերը: Նրանք, ովքեր խտրականություն են սերմանում երկրում, երբեք հաջողության չեն հասնի, հավելել են նրանք: «Հայեր, ներե՛ք մեզ» կոչի տակ, որտեղ ներողություն է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն շուրջ 15 հազար մարդ է ստորագրել: Կոչը զետեղվել է ինտերնետում դեկտեմբերի 15-ին: Այս արշավի նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների շուրջ 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող հաշտվել անտարբերության հետ այդ աղետի հանդեպ, որ պատուհասեց Օսմանյան կայսրության հայերին, եւ նրա ուրացման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի ցավը եւ ներողություն են խնդրում նրանցից»,-ասվում է կոչում:

No comments: