Sunday, January 25, 2009

ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է

A1+ - 24-1-2009- Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2-3 տարի դատապարտված տասնվեց անձանց` Մկրտիչ Արմենակյանին, Գրիգոր Բարսեղյանին, Ռաֆայել Գալյանին, Վարդան Գասպարյանին, Աշոտ Գյուրջյանին, Աղվան Գրիգորյանին, Արմեն Գրիգորյանին, Էդիկ Գրիգորյանին, Մեսրոպ Զաքարյանին, Տիգրան Հակոբյանին, Վահագն Հարեյանին, Յուրիկ Ղուկասյանին, Արթուր Մարգարյանին, Գարեգին Պետրոսյանին, Մհեր Սարգսյանին եւ Խաչատուր Ստեփանյանին ներում շնորհելու մասին: Հանրապետության Նախագահը ներման հրամանագրեր ստորագրելու որոշումը կայացրել է` հաշվի առնելով ինչպես դատապարտվածների կողմից ՀՀ Նախագահին ուղղված ներման խնդրագրերն, այնպես էլ` նախկինում դատապարտված չլինելը, քրեական գործի եւ այլ` ընտանեկան ու առողջական հանգամանքերը:

No comments: