Lragir. 24-1-2009- Հունվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմին Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնտեսագետ Գոհար Գյուլումյանը ներկայացրեց զեկուցում` «Սփյուռքի ներուժի օգտագործումը Հայաստանի կայուն զարգացման նպատակով» թեմայով, տեղեկացնում են նախարարությունից:Ուսումնասիրությունը կատարվել էր վերջին երկու տասնամյակի ընթացքում Հայաստան- Սփյուռք հարաբերությունների վերլուծության հիման վրա: Հայաստանի կայուն զարգացումն ապահովելու համար, ըստ բանախոսի, նախ եւ առաջ անհրաժեշտ է ապահովել երեք հիմնական պայման` տարածաշրջանային կայունություն, ներքին քաղաքական կայունություն եւ հզոր տնտեսություն: Սփյուռքի ներուժի օգտագործումը կհեշտացնի Հայաստանի մուտքը միջազգային շուկա: Սփյուռքահայերի կողմից Հայաստանում կատարված ներդրումների ոչ լիարժեք արդյունավետությունը Գոհար Գյուլումյանը բացատրեց ներդրումների բարեգործական եւ ոչ համակարգված բնույթով, իսկ Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է այդ ներդրումները տեղափոխել գործարար ոլորտ: Ի դեպ, լուրջ խնդիր է նաեւ այն, որ ներդրումների մեծ մասը կենտրոնանում է Երեւանում` խորացնելով տնտեսական զարգացման անհամաչափույթունը Հայաստանի մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ: Չկա բավարար համագործակցություն նաեւ Սփյուռքի տարբեր գաղթօջախների միջեւ: Ինչպես նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը, մինչ օրս Հայաստանի քաղաքականությունն ուղղված էր հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ կապերի հաստատմանը, իսկ Սփյուռքի նախարարությունը որդեգրել է նաեւ հայկական տարբեր գաղթօջախների միջեւ կապեր հաստատելու, համագործակցություն իրականացնելու քաղաքականություն: Համահայկական հեռահաղորդակցության ցանցի ստեղծումը, որ կիրականացվի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, կնպաստի դրան:
Saturday, January 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment