Sunday, January 11, 2009

Երկրի պաշտպանունակության ամրապնդումը առաջնահերթ քայլ է Հայաստանի համար. նախագահ

HayInfo. 10-1-2009- Երկրի պաշտպանողականութան ամրապնդումն ու բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերն առաջնահերթ են Հայաստանի համար, շաբաթ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում։«Բանակաշինությունը տևական, ծանր գործ է և պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք», - Սարգսյանի խոսքերը մեջբերեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն առաջնային է համարել երկրի պաշտպանողականութան ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերը` զինված ուժերի մշտական կատարելագործումն ու զարգացումը դիտելով ուժեղ և մարտունակ բանակ ունենալու կարևոր գրավական։Քննարկվել են պաշտպանական գերատեսչության 2009 թվականի հիմնական խնդիրները և դրանցից բխող անելիքները:

No comments: