Sunday, January 11, 2009

«CNN» եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակների հեռարձակման համար ՀՀ 2009 թ-ի պետբյուջեից ...

«CNN» եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակների հեռարձակման համար ՀՀ 2009 թ-ի պետբյուջեից հատկացվել է շուրջ 157 մլն դրամ ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հեղինակավոր «CNN» եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով այս տարի եւս կհեռարձակվեն Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այդ ուղղությամբ ՀՀ պետբյուջեից հատկացված է շուրջ 157 մլն դրամ: Նշենք, որ վերոնշյալ հեռուստաալիքներով Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակներ ցուցադրվում են 2006 թ-ից: Նախորդ տարի այդ նպատակով հատկացվել էր 180 մլն դրամ:

No comments: