«Լրագիր»- 28.1.2009- Դժվար է ասել, թե Հայաստանի մասին դեռ քանի բանաձեւ կընդունի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը եւ որով ի վերջո կփաստվի, որ Հայաստանը կատարել է նախկին բանաձեւերի պահանջները եւ հանգուցալուծել է մարտի 1-ից հետո առաջացած ներքաղաքական եւ ներհասարակական ճգնաժամն ու երկիրը դրել է իրապես ժողովրդավարական հունի մեջ: Փաստն այն է միայն, որ Եվրոպայի Խորհրդի ընդունած բանաձեւերը կարծես թե բացարձակապես չեն թեթեւացնում Հայաստանում ստեղծված վիճակը, այլ ընդամենը ծանրացնում են քաղաքական գործիչների, փորձագետների եւ լրագրողների գործը, որոնք խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, այլեւս ստիպված են լինելու ավելորդ եւս մեկ բան ասել կամ գրել: Այսինքն, երբ նրանք ասեն ԵԽԽՎ պահանջների կատարման մասին, ապա եթե մինչ այդ նշում էին կամ գրում երկու, ապա սրանից հետո ստիպված են նշելու կամ գրելու երեք բանաձեւի մասին: Իհարկե, ինքնին այդ մի արտահայտությունը` 1643 բանաձեւ, չի խլում մեծ էներգիա եւ ժամանակ, թե արտասանելիս, թե գրելիս, բայց նկատի ունենալով այն, որ Հայաստանի քաղաքական կյանքի մեջ ներգրավված անձինք դեռ շատ առիթներ են ունենալու այդ մասին խոսելու եւ կատարել-չկատարելու մասին դատողություններ անելու, ապա փաստացի կարող է ստացվել փետրվարի 29-ի էֆեկտը, երբ ասենք ամեն օրվա ընթացքում 24 ժամից ավելի տեւող մի քանի վայրկյաններն ինքնին աննկատելի են, սակայն գումարվելով իրար չորս տարին մեկ կազմում են մի ամբողջ օր` փետրվարի 29-ը:Արդյոք այդ բանաձեւերը որեւէ այլ բան փոխում են մեր կյանքում, մեր պետական ընթացքում: Արդյոք դրանք որակական ազդեցություն թողնում են մեր վերնախավ կոչվածի մտածողության վրա, թե առավել կարծրացնում են այդ մտածողությունը, համոզվածություն են հաղորդում, որ միեւնույն է, ինչ էլ լինի հնարավոր է սովորական, ավանդական մեթոդներով լեզու գտնել Եվրոպայի Խորհրդի հետ եւ իմիտացիոն քայլերով ապահովել այդ Խորհրդում սեփական լեգիտիմությունը, թեկուզ ֆորմալ առումով: Միջազգային հանրության հետ հարաբերվելիս մեր իշխանությունը կարեւորություն տալիս է ֆորմալությանը: Այդ Հայաստանի քաղաքացիների հետ հարաբերության ժամանակ է, որ իշխանությունը չի ընկնում ավելորդ ֆորմալության հետեւից: ԵԽԽՎ բանաձեւերի կարեւորության մասին դատողություն անելը դժվար է: Դրանք միգուցե ունեն ոչ թե կարճաժամկետ, այլ հեռանկարային նշանակություն, դրանց թիրախը միգուցե ապագայում է, իսկ Հայաստանի քաղաքացիները միամտաբար ցանկանում են ներկայով ապրել, ներկայում են ցանկանում գտնել ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման տարբերակները: Թեեւ տարբերակի որոնման անհրաժեշտություն էլ կարծես թե չկա: Ամեն ինչ շատ պարզ է` պետք է պարզապես հարգել Սահմանադրությունն ու օրենքը: Դա է ելքը ցանկացած ճգնաժամից: Թվում է, թե պարզունակ ելք է, թե ոչինչ այդպես հեշտ չի լինում: Սակայն դա որոշակի միֆական մտածողության հետեւանք է: Ռուսաստանցի հայտնի երգիծաբան Սեմյոն Ալտովն ունի մի բավական հետաքրքիր պատմվածք, որ կոչվում է "ճանճը": Տարեց մի ճանճ, մի փեղկը բաց պատուհանի մոտ, խելակորույս թափով, մի քանի ժամ շարունակ հարվածում է պատուհանի փակ փեղկի ապակուն, փորձելով դուրս թռչել: Նրան է հետեւում երիտասարդ մի ճանճ, որ տեսնելով, թե ինչպես է տարեցը երկար ժամանակ տանջվում անխնա հարվածվելով ապակուն, մոտենում է նրան եւ ասում, որ կարելի է այդ տանջանքի փոխարեն դուրս թռչել պատուհանի բաց փեղկից եւ իզուր չկոտրվել ապակուն զարնվելով: Սակայն երիտասարդի այդ դիտարկմանը տարեց ճանճը պատասխանում է, թե այդ ճանապարհը հեշտն է ու դրանից հաճույք չկա, որ հաճույքն այն տիտանական ջանքերն են, որ գործադրում ես ապակու հետ անհավասար պայքարում, համակվելով սեփական վսեմության զգացումով: Երիտասարդ ճանճի համար այդ ամենն այնքան էլ հասկանալի չի լինում ու նա շարունակում է հետեւել տարեց ճանճի եւ ապակու մենամարտին: Եվ երբ թվում էր, որ ուր որ է ապակին պետք է տեղի տար, գրում է Ալտովը, ճանճը ուժասպառ եւ շնչակտուր կանգ է առնում, անցնում է բաց փեղկի կողմն ու դուրս թռչում պատուհանից:Ինչքան է Հայաստանը հարվածելու ապակուն, որ հետո անցնի բաց փեղկով, դժվար է ասել: Դժվար է ասել նաեւ, թե արդյոք Եվրոպայի Խորհուրդն էլ, ընդունելով Հայաստանի մասին անթիվ ու անհամար բանաձեւեր, նույն ճանճի օրն ընկած, չի հարվածում փակ փեղկի ապակուն: Չէ որ, միեւնույն է, ելքը բաց փեղկով անցնելն է, այլ ելք միեւնույն է չկա ու չի կարող լինել: Որն է սահմանադրականության եւ օրինականության առաջընթացը: Միթե կա դրա տոկոսային հարաբերություն, որից այն կողմ կարելի է ասել, որ երկիրը օրինականության հիմքի վրա է շարունակում իր ընթացքը: Սահմանադրությունն ու օրենքները կամ գործում են, կամ չեն գործում: Երկրորդ տարբերակ չկա: Ինչպես հայտնի է, չի լինում մի քիչ հղի, ոչ էլ քիչ քիչ են հղիանում:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆThursday, January 29, 2009
ՄԻՖԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment