Thursday, January 29, 2009

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅՔ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

«Ազգ»- 29.1.2009- Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ ներկայացուցչությունը նոր ինտերնետային կայք է տեղադրել www.haut-karabagh.com հասցեով, որը պարունակում է ինչպես Լեռնային Ղարաբաղի մասին ծանոթագրական տվյալներ, այնպես էլ նորություններ ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանքի մասին:Նոր կայքում կզետեղվեն Արցախի պատմությանը, տնտեսությանը, մշակութային կյանքին, արտաքին քաղաքականությանն առնչվող հոդվածներ, ինչպես նաեւ Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչության գործունեության եւ ԼՂ-ում իրականացվող մարդասիրական ծրագրերի մասին տեղեկություններ:Արցախ ժամանել ցանկացողների համար նախատեսված է զբոսաշրջութան տեղեկագիր: Ամիսը երկու անգամ կայքը կներկայացնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական նորությունների մասին տեսանյութեր եւ տեղեկատվական ամփոփագիր: Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: