Lragir -9.1.2009- Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հունվարի 9-ին հայտարարել է, որ կուսակցությունը հավանաբար հունվարի վերջին կքննարկի Ազգային ժողովի աշխատանքին մասնակցելու հարցը: Ստեփան Սաֆարյանի խոսքով, այդ քննարկմանը կուսակցության ղեկավարությունը կլսի տարածքային ստորաբաժանումների կարծիքները եւ կկայացնի որոշում: Չի բացառվում, որ չմասնակցելու ձեւ ընտրվի մանդատները վայր դնելու տարբերակը: Ստեփան Սաֆարյանն ասել է, որ կուսակցության մեջ կան թե մասնակցությունը շարունակելու կողմ, թե դեմ կարծիքներ: Ժառանգություն խմբակցության քարտուղարն ասել է նաեւ, որ իրենց այդ մտադրությունը պայմանավորված է նրանով, որ իշխանությունն այդպես էլ չփորձեց իրական երկխոսության գնալ խորհրդարանական ընդդիմության հետ, տալ ընդդիմությանն այնպիսի լիազորություններ, որոնք թույլ կտան որոշակի ազդեցիկություն ունենալ խորհրդարանի աշխատանքի առումով: Ըստ Ստեփան Սաֆարյանի, այժմ պարզապես բացակայում է օրենք գրելու մոտիվացիան, որովհետեւ ընդդիմության պատգամավորը կարող է օրենքի նախագծի վրա ամիսներով աշխատել, իսկ իշխող մեծամասնությունը պարզապես միանգամից ջուրը կգցի այդ աշխատանքը կամ անընդհատ հետաձգելով, կամ մերժելով օրինագծի քննարկումը:Saturday, January 10, 2009
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Lragir -9.1.2009- Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հունվարի 9-ին հայտարարել է, որ կուսակցությունը հավանաբար հունվարի վերջին կքննարկի Ազգային ժողովի աշխատանքին մասնակցելու հարցը: Ստեփան Սաֆարյանի խոսքով, այդ քննարկմանը կուսակցության ղեկավարությունը կլսի տարածքային ստորաբաժանումների կարծիքները եւ կկայացնի որոշում: Չի բացառվում, որ չմասնակցելու ձեւ ընտրվի մանդատները վայր դնելու տարբերակը: Ստեփան Սաֆարյանն ասել է, որ կուսակցության մեջ կան թե մասնակցությունը շարունակելու կողմ, թե դեմ կարծիքներ: Ժառանգություն խմբակցության քարտուղարն ասել է նաեւ, որ իրենց այդ մտադրությունը պայմանավորված է նրանով, որ իշխանությունն այդպես էլ չփորձեց իրական երկխոսության գնալ խորհրդարանական ընդդիմության հետ, տալ ընդդիմությանն այնպիսի լիազորություններ, որոնք թույլ կտան որոշակի ազդեցիկություն ունենալ խորհրդարանի աշխատանքի առումով: Ըստ Ստեփան Սաֆարյանի, այժմ պարզապես բացակայում է օրենք գրելու մոտիվացիան, որովհետեւ ընդդիմության պատգամավորը կարող է օրենքի նախագծի վրա ամիսներով աշխատել, իսկ իշխող մեծամասնությունը պարզապես միանգամից ջուրը կգցի այդ աշխատանքը կամ անընդհատ հետաձգելով, կամ մերժելով օրինագծի քննարկումը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment