Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հրաշափառ տոնը, որը մեծ շուքով տոնախմբվեց ամենայն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, դեռ հունվարի 5-ին, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության ու բյուրավոր բարեպաշտ հայորդիների, Միածնաէջ Սուրբ Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Պատարագից հետո կատարվեց նախատոնակ, որից հետո տրվեց ավետիսը Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության, ապա Իջման Սուրբ Սեղանի կանթեղից բարեպաշտ ժողովրդին բաժանվեց Սուրբ Ծննդյան կենարար լույսը:Հունվարի 6-ին Մայր Տաճարում Հայրապետական Սբ. Պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` որպես առընթերականներ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական և հրատարակչական բաժիննների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին:Սբ. Պատարագի ընթացքին Նորին Սրբությունը Հայրապետական իր պատգամն ուղղեց համայն հայությանը: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին Քրիստոսի Սուրբ Մկրտության հիշատակմանը և ջրօրհնեքի արարողությանը` պատգամելով. «Մեր մկրտությամբ որդեգիր ենք Աստծո: Մեր մկրտությամբ մեկ ենք` որտեղ էլ լինենք, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, նույն ազգի, մեր Հայրենիքի զավակներն ենք: Ապրենք և գործենք միության այս զգացումով ու միմյանց հանդեպ սիրով, որպեսզի ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացող դժվարությունները, ընթանալու դեպի մեր հույսերի ու նպատակների իրագործում և իբրև հնագույն քրիստոնյա ազգ, իբրև Աստծո ժողովուրդ, աստվածահաճո մեր կյանքով մասնակցություն բերենք խաղաղ ու բարօր, մարդկանց համերաշխությամբ և ուրախությամբ լեցուն աշխարհի կառուցմանը: Այսօր մեր Տերն ու Փրկիչը գալիս է մեր սրտերում բնակվելու, իր շնորհներով մեզ նորոգելու: Ընդունենք Տիրոջը մեր հոգիներում, զորանանք հավատքով, հավատարիմ մնանք հոգևոր մեր ժառանգությանը և քրիստոնեական արժեքներին: Մեր Տիրոջն ու Փրկչին ապավինած, Նրա պարգևած անսասան հույսով ու զորությամբ բարօր դարձնենք մեր կյանքը ամենուր, շարունակենք շենացնել հայրենի մեր երկիրը, հոգանք ու ջանանք Արցախի մեր ժողովրդի և ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորման համար: Եվ թող մեր կյանքում մշտապես պայծառ շողա միմյանց հանդեպ սիրով լեցուն բարերար հոգին և բարեբեր գործը, որով պիտի վկայենք, որ սիրում ենք Աստծուն»:Նորին Սրբությունը նաև ցավով անդրադարձավ այս օրերին Մերձավոր Արևելքում` հատկապես Գազայում ընթացող ռազմական գործողություններին և հրավիրեց ամենքին աղոթելու և հայցելու Փրկչին` վերահաստատելու խաղաղությունը Մերձավոր Արևելքի երկրներում և համայն աշխարհում` զորացնելով եղբայրսիրության ոգին մարդկանց մեջ:Հրաշափառ տոնի առիթով Հայոց Հայրապետն իր ողջույնները հղեց համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին և Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին: Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու ողջույնները ուղղեց նաև Պատարագի սրբազան արարողությանը ներկա Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:Սբ. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը` ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր տիար Սմբատ Լպուտյանը:Վերջում տոնի առիթով Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:Thursday, January 8, 2009
ՍԲ. ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հրաշափառ տոնը, որը մեծ շուքով տոնախմբվեց ամենայն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, դեռ հունվարի 5-ին, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության ու բյուրավոր բարեպաշտ հայորդիների, Միածնաէջ Սուրբ Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Պատարագից հետո կատարվեց նախատոնակ, որից հետո տրվեց ավետիսը Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության, ապա Իջման Սուրբ Սեղանի կանթեղից բարեպաշտ ժողովրդին բաժանվեց Սուրբ Ծննդյան կենարար լույսը:Հունվարի 6-ին Մայր Տաճարում Հայրապետական Սբ. Պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` որպես առընթերականներ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական և հրատարակչական բաժիննների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին:Սբ. Պատարագի ընթացքին Նորին Սրբությունը Հայրապետական իր պատգամն ուղղեց համայն հայությանը: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին Քրիստոսի Սուրբ Մկրտության հիշատակմանը և ջրօրհնեքի արարողությանը` պատգամելով. «Մեր մկրտությամբ որդեգիր ենք Աստծո: Մեր մկրտությամբ մեկ ենք` որտեղ էլ լինենք, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, նույն ազգի, մեր Հայրենիքի զավակներն ենք: Ապրենք և գործենք միության այս զգացումով ու միմյանց հանդեպ սիրով, որպեսզի ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացող դժվարությունները, ընթանալու դեպի մեր հույսերի ու նպատակների իրագործում և իբրև հնագույն քրիստոնյա ազգ, իբրև Աստծո ժողովուրդ, աստվածահաճո մեր կյանքով մասնակցություն բերենք խաղաղ ու բարօր, մարդկանց համերաշխությամբ և ուրախությամբ լեցուն աշխարհի կառուցմանը: Այսօր մեր Տերն ու Փրկիչը գալիս է մեր սրտերում բնակվելու, իր շնորհներով մեզ նորոգելու: Ընդունենք Տիրոջը մեր հոգիներում, զորանանք հավատքով, հավատարիմ մնանք հոգևոր մեր ժառանգությանը և քրիստոնեական արժեքներին: Մեր Տիրոջն ու Փրկչին ապավինած, Նրա պարգևած անսասան հույսով ու զորությամբ բարօր դարձնենք մեր կյանքը ամենուր, շարունակենք շենացնել հայրենի մեր երկիրը, հոգանք ու ջանանք Արցախի մեր ժողովրդի և ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորման համար: Եվ թող մեր կյանքում մշտապես պայծառ շողա միմյանց հանդեպ սիրով լեցուն բարերար հոգին և բարեբեր գործը, որով պիտի վկայենք, որ սիրում ենք Աստծուն»:Նորին Սրբությունը նաև ցավով անդրադարձավ այս օրերին Մերձավոր Արևելքում` հատկապես Գազայում ընթացող ռազմական գործողություններին և հրավիրեց ամենքին աղոթելու և հայցելու Փրկչին` վերահաստատելու խաղաղությունը Մերձավոր Արևելքի երկրներում և համայն աշխարհում` զորացնելով եղբայրսիրության ոգին մարդկանց մեջ:Հրաշափառ տոնի առիթով Հայոց Հայրապետն իր ողջույնները հղեց համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին և Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին: Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու ողջույնները ուղղեց նաև Պատարագի սրբազան արարողությանը ներկա Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:Սբ. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը` ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր տիար Սմբատ Լպուտյանը:Վերջում տոնի առիթով Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment