Thursday, January 8, 2009

Հունվարի կեսերին սպասվում է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան

«Ազատություն»- 7.1.2009 - Հունվարի կեսերին սպասվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ինչպես Day.az ինտերնետային պարբերականին փոխանցել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից, տարածաշրջան այցելելու մտադրության մասին վերջերս հայտնել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ըստ նույն աղբյուրի` համանախագահների այցի նպատակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների անցկացումը:

No comments: