Azg 14-1-2009- Թե ինչու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` ԵԽԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին ուղղված դեկտեմբերի 30-ի նամակը հրապարակվում 13 օր հետո, այդպես էլ անհասկանալի մնաց, սակայն մի քանի հետաքրքրական պահ այդ նամակից, թեկուզ ուշացումով, արժե հրապարակել:
Խոսելով մարտի 1-2-ի դեպքերի առթիվ ազատազրկված անձանց վերաբերյալ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նախագծում առկա քաղաքական որակավորման եւ Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու (մասնավորապես` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ժամանակավորապես քվեարկելու իրավունքից զրկելու) առաջարկի մասին` ԱԺ նախագահը ուշադրություն է հրավիրում նախագծի վնասաբեր էության վրա, որն ընդունելու պարագայում էականորեն վտանգվելու է Հայաստանի ներքին կայունությունը, իսկ միջամտությունը դատական գործընթացին վնասելու է պետության կառույցների ամբողջականությանը` հիմնված իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: Բացի այդ, ըստ ԱԺ նախագահի, չափազանցված է առաջարկվող պատժամիջոցը, անհամաչափ եւ չի համապատասխանում վեհաժողովի նախկին գործելակերպին, այդ թվումՙ տարածաշրջանի մյուս պատվիրակությունների հանդեպ:
ԱԺ նախագահը նամակը եզրափակում է` հայցելով ԵԽԽՎ-ում տվյալ երկրի պատվիրակության աջակցությունը, որպեսզի Հայաստանի պատվիրակությունը ձայնի իրավունքից չզրկվի:
Մ.Խ.Wednesday, January 14, 2009
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՅՑՈՂԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ԵԽԽՎ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Մ.Խ.
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment