Panorama.am. 14-9-2012- Իրանի վրա ռազմական հարձակման դեպքում ողջ Մերձավոր Արևելքը կներքաշվի պատերազմի մեջ: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ գերմանական «Ցայթ օնլայն» պարբերականում թողարկված հոդվածում նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկացի պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներից և նախկին դիվանագետներից կազմված խումբը: Համաձայն հաղորդագրության՝ ամերկացի զինվորականներն ԱՄՆ կառավարությանը գրած զեկույցում նախազգուշացրել են, որ Իրանի վրա ռազմական հարձակումը Աֆղանստանի և Իրաքի պատերազմներից ավելի դժվար և խճճված կլինի: «Իրանի վրա ռազմական հարձակումը ընդամենը կարող է չորս տարով կասեցնել ատոմային զենք ստեղծելուն ուղղված Իրանի ջանքերը: Բացի այդ, ԱՄՆ կողմից հարձակումն Իրանում չի հանգեցնի իշխանափոխության: Իրանի վրա ռազմական հարձակմանը կպատասխանեն տարածաշրջանում նրա դաշնակիցները, որն էլ իր հերթին ողջ Մերձավոր Արևելքը կներքաշի պատերազմի մեջ»,-նշել է ամերիկացի պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներից և նախկին դիվանագետներից կազմված խումբը: Saturday, September 15, 2012
Ամերիկացի զինվորականներ. Իրանի վրա հարձակման դեպքում ողջ Մերձավոր Արևելքը կներքաշվի պատերազմի մեջ
Panorama.am. 14-9-2012- Իրանի վրա ռազմական հարձակման դեպքում ողջ Մերձավոր Արևելքը կներքաշվի պատերազմի մեջ: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ գերմանական «Ցայթ օնլայն» պարբերականում թողարկված հոդվածում նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկացի պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներից և նախկին դիվանագետներից կազմված խումբը: Համաձայն հաղորդագրության՝ ամերկացի զինվորականներն ԱՄՆ կառավարությանը գրած զեկույցում նախազգուշացրել են, որ Իրանի վրա ռազմական հարձակումը Աֆղանստանի և Իրաքի պատերազմներից ավելի դժվար և խճճված կլինի: «Իրանի վրա ռազմական հարձակումը ընդամենը կարող է չորս տարով կասեցնել ատոմային զենք ստեղծելուն ուղղված Իրանի ջանքերը: Բացի այդ, ԱՄՆ կողմից հարձակումն Իրանում չի հանգեցնի իշխանափոխության: Իրանի վրա ռազմական հարձակմանը կպատասխանեն տարածաշրջանում նրա դաշնակիցները, որն էլ իր հերթին ողջ Մերձավոր Արևելքը կներքաշի պատերազմի մեջ»,-նշել է ամերիկացի պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներից և նախկին դիվանագետներից կազմված խումբը:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment