Tuesday, January 20, 2009

Երեւանում բացվեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը

Երեւանում այսօր հանդիսավոր արարողությամբ բացվել է բանաստեղծուհի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը: Արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով կարեւորել է տուն-թանգարանի բացումը` անգնահատելի համարելով ականավոր բանաստեղծուհու թողած գրական հսկայածավալ ժառանգությունը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Սիլվա Կապուտիկյանի որդու` Արա Շիրազի ուղեկցությամբ շրջել է տուն-թանգարանում: Այսօր լրացավ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 90-ամյակը: Բանաստեղծուհին վախճանվել է 2006 թվականի օգոստոսի 25-ին:

No comments: