Thursday, January 29, 2009

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ

«Ազգ»- 29.1.2009- Թուրքական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ` Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հնարավոր ընդունումը կանխելու նպատակով: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի «Արդարություն եւ բարգավաճում» իշխող կուսակցության փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն: Պատվիրակության անդամները Վաշինգտոնում հանդիպումներ են ունենալու ամերիկյան նոր վարչակազմի անդամների, կոնգրեսականների եւ հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Նոյյան տապանը»:

No comments: