Thursday, January 29, 2009

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կպահպանեն ռազմավարական կարեւորությունը, հայտնել է Բաբաջանը.

/PanARMENIAN.Net/- 28-1-2009- Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կպահպանեն ռազմավարական կարեւորությունը, չնայած Թուրքիայի կողմից Իսրայելի հասցեին Գազայի հակամարտության ընթացքում հնչած կտրուկ քննադատությանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները ռազմավարական հարաբերություններ են»,- ասել է Բաբաջանը թուրքական NTV-Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դավոսից, որտեղ նա մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին: «Արաբական միջավայրում, որում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններ գրեթե չեն լինելու, տարածաշրջանում Իսրայելի գոյությունը հեշտ չի լինելու: Իսրայելցիները նույնպես հասկանում են դա»,- ասել է նա: Բաբաջանը հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը՝ ավելացնելով, որ հակամարտությունը կարող է լուծվել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումն արհամարելու ճանապարհով: Վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը գրեթե ամեն օր կտրուկ քննադատության էր ենթարկում Իսրայելը Գազայի սեկտորում նրա «Ձուլած արճիճ» 22-օրյա գործողության ընթացքում: Նա նաեւ պահանջեց Իսրայելը հեռացնել ՄԱԿ-ից: Այդ հայտարարությունը Թուրքիային ՀԱՄԱՍ-ի կողմնակից դարձրեց, եւ լրջորեն անդրադարձավ Իսրայելի հետ հարաբերությունների վրա: Մուսուլմանական, բայց ոչ՝ արաբական Թուրքիան դարձավ Իսրայելի հիմնական տարածաշրջանային դաշնակիցը 1996թ.-ից, երբ նրա հետ երկու ռազմական համաձայնագիր կնքեց համագործակցության մասին՝ առաջ բերելով արաբական երկրների եւ Իրանի զայրույթն ու դժգոհությունը: Բայց միեւնույն ժամանակ Թուրքիան սերտ հարաբերություններ էր պահպանում պաղեստինցիների հետ եւ օժանդակում պետականության նրանց գաղափարը: Իսրայելի քննադատությունը Անկարայի կողմից ավելի ինտենսիվ դարձավ «Արդարության եւ զարգացման» կուսակցության (AKP)՝ իշխանության գալուց հետո՝ 2002թ.:

No comments: