Sunday, January 4, 2009

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ.

ՆՐԱՆ ՎԻՐԱՎՈՐ ՎԻՃԱԿՈՒՄ ՆԵՏԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՄՈՏ Մոսկվայում հարձակվել են երկու այլազգիների վրա, որոնցից մեկն արդյունքում մահացել է: Ինչպես «Ռոսբալտ» գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններից, հիվանդանոցներից մեկը հայտնել է, որ իրենց մոտ է բերվել երկու տղամարդ, որոնք եղել են ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվել է, որ գիշերը հիվանդանոցի շենքի առաջ մի արտասահմանյան մակնիշի մեքենա է կանգնել, որտեղից փողոց են նետել կովկասյան արտաքինով երկու մարդու: Նրանց երկուսի մոտ էլ բժիշկները հայտնաբերել են բազմաթիվ ծակող-կտրող վերքեր կրծքի ու փորի շրջանում: Նրանցից մեկը ավելի ուշ մահացել է: Պարզվել է, որ նա ազգությամբ հայ է եւ բնակվում է Նիժնի Նովգորոդում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

No comments: