«Ես եղել եմ Խաչիկ Սուքիասյանի ընկերն ու գործընկերը, ես երբեք ոչ կմասնակցեմ, ոչ էլ խորհուրդ կտամ, որպեսզի ինչ-որ մեկը մասնակցի այդ աճուրդին: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային խնդրին, ապա մեղավոր է տնօրենն ու հաշվապահը, ովքեր վարձատրվում են նրա համար, որ ճիշտ կատարեն թղթաբանությունը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով «Բջնի» գործարանի փակման ու գույքը վաճառքի հանելու մասին, նման տեսակետ է հայտնել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ թեեւ դեկտեմբերի 19-ից «Բջնի» գործարանի գույքն ու գույքային իրավունքները ԴԱՀԿ ծառայության կողմից հանվել է աճուրդային վաճառքի, սակայն մինչ օրս որեւէ առաջարկ չի եղել:
Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե առաջիկայում փոխվելու է Հայաստանի վարչապետը եւ հնարավոր է այդ պաշտոնում նշանակվի հենց ԲՀԿ ղեկավարը, Գ. Ծառուկյանը նշել է, որ ինքը կուսակցություն ստեղծել է ոչ թե բիզնեսի աղբյուրի ու պաշտոնի, այլ երկրի համար: «Այսօր վարչապետը պետք է քայլեր կատարի, եւ այդ քայլերը ժողովուրդը պետք է տեսնի: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա շատ կարճ ժամանակ է անցել, բայց նա պաշտոնը ստանձնել է եւ պարտավոր է իր աշխատանքով ապացուցել եւ ցույց տալ, որ նախկինից իր աշխատանքն ավելի լավն է, եւ ժողովուրդը դրա կարիքն ունի»,- հավելել է նա:Sunday, January 4, 2009
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ.«ՈՉ ԵՍ ԿՄԱՍՆԱԿՑԵՄ, ՈՉ ԷԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲՋՆԻԻ ԱՃՈՒՐԴԻՆ»
«Ես եղել եմ Խաչիկ Սուքիասյանի ընկերն ու գործընկերը, ես երբեք ոչ կմասնակցեմ, ոչ էլ խորհուրդ կտամ, որպեսզի ինչ-որ մեկը մասնակցի այդ աճուրդին: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային խնդրին, ապա մեղավոր է տնօրենն ու հաշվապահը, ովքեր վարձատրվում են նրա համար, որ ճիշտ կատարեն թղթաբանությունը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով «Բջնի» գործարանի փակման ու գույքը վաճառքի հանելու մասին, նման տեսակետ է հայտնել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ թեեւ դեկտեմբերի 19-ից «Բջնի» գործարանի գույքն ու գույքային իրավունքները ԴԱՀԿ ծառայության կողմից հանվել է աճուրդային վաճառքի, սակայն մինչ օրս որեւէ առաջարկ չի եղել:
Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե առաջիկայում փոխվելու է Հայաստանի վարչապետը եւ հնարավոր է այդ պաշտոնում նշանակվի հենց ԲՀԿ ղեկավարը, Գ. Ծառուկյանը նշել է, որ ինքը կուսակցություն ստեղծել է ոչ թե բիզնեսի աղբյուրի ու պաշտոնի, այլ երկրի համար: «Այսօր վարչապետը պետք է քայլեր կատարի, եւ այդ քայլերը ժողովուրդը պետք է տեսնի: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա շատ կարճ ժամանակ է անցել, բայց նա պաշտոնը ստանձնել է եւ պարտավոր է իր աշխատանքով ապացուցել եւ ցույց տալ, որ նախկինից իր աշխատանքն ավելի լավն է, եւ ժողովուրդը դրա կարիքն ունի»,- հավելել է նա:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment