Sunday, January 4, 2009

Մահմեդական կանայք կրելու են բուրկինի

Մասնագետները յուրօրինակ լողազգեստ են ստեղծել մահմեդական կանանց համար, ովքեր ապրում են Գերմանիայում եւ վերջերս սկսել են հրաժարվել լողի դասընթացներից: Նոր լողազգեստը հիշեցնում է ննջազգեստ` գլխաշորով, որն ամրացված է օձիքին: Այս լողազգեստը հնարավորություն կընձեռի մահմեդական աղջիկներին մասնակցել լողի դասընթացներին, որոնք պարտադիր են Գերմանիայի դպրոցներում 9-10 տարեկան աշակերտուհիների համար: Լողազգեստը ստացել է «բուրկինի»` burqa (փարանջա) եւ «բիկինի» բառերի համադրումից: Հունվարին նոր լողազգեստը կփորձարկեն Բեռլինի լողավազաններից մեկում: Եթե փորձը հաջողությամբ պսակվի, ապա լողազգեստը կօգտագործեն ոչ միայն լողավազաններում, այլ նաեւ բաց ջրհորներում: Մոդելի հեղինակն է ծագումով լիբանանցի ավստրալուհի Ահեդ Զանեթին: Մահմեդական կանանց համար նախատեսված լողազգեստի շուրջ արդեն ծավալվել են բազմաթիվ քննարկումներ: Կա մտավախություն, որ իսլամ քարոզող մայրերը կստիպեն իրենց աղջիկներին հրաժարվել բիկինիից բուրկինիի օգտին, ինչը, միանշանակ, չի նպաստի մահմեդական աղջիկների ինտեգրմանը հասարակություն:

No comments: