Sunday, January 4, 2009

Եգիպտոսում հայտնաբերել է երկու դամբարան

Եգիպտացի հնագետները հայտնաբերել են երկու դամբարան, որոնք, հավանաբար, կառուցվել են 4300 տարի առաջ: Հնարավոր է, որ հայտնաբերված դամբարանները հանդիսանում են մեծ գերեզմանոցի մի մասը, որը գտնվում է Կահիրեից հարավ` Սաքարայի ավազների տակ, հայտնում է BBC-ն: Ինչպես հաղորդել է Հնագետների բարձրագույն խորհրդի ղեկավար Զահի Հավասը, Սաքարայի դամբարանում հողին էին հանձնել Ունաս փարավոնի երկու ծառայապետերին` բուրգերի շինարարության համար քարերի մատակարարման պատասխանատուին եւ փարավոնի պալատի երաժիշտների վերահսկիչին: Երկու դամբարանների մուտքը զարդարված է հիերոգլիֆիկ տառերով, որոնց օգնությամբ գիտնականներին հաջողվեց պարզել, թե ինչով են զբաղվել դամբարաններում թաղված գործիչները: Ինչպես նշել է Զահի Հավասը, այդ հայտնագործությունը «չափազանց կարեւոր է»:

No comments: