Tuesday, January 13, 2009

«Էրգենեկոնի» մահափորձերի ցուցակում ընդգրկված է եղել նաեւ Հայոց պատրիարք Մեսրոպ Բ-ի անունը

ՍՏԱՄԲՈՒԼ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության հետաքննության շրջանակում իրագործված օպերատիվ գործողությունների արդյունքում Թուրքիայի հատուկ գործողությունների վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինի համակարգչից ձեռք բերված մահափորձերի ցուցակում ընդգրկված է նաեւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի անունը: Թուրքական մամուլի փոխանցմամբ, մահափորձերն իրագործելիք մարդկանց թվում հիշատակված են Թուրքիայի զինված ուժերի կադրային սպաների բազմաթիվ անուններ եւս: Թուրքիայի անվտանգության մարմինների կողմից հարցաքննության ժամանակ Շահինը հայտարարել է, որ «Էրգենեկոնի» «մահվան թիմը» ծրագրել էր մարտին տեղի ունենալիք տեղական ընտրություններից առաջ Թուրքիայում ալեվի-սյունի բախումներ ստեղծել, այդ ճանապարհով չեղյալ հայտարարել տալ ընտրությունները եւ «կացնահարել» ալեվիների իրավունքների ճանաչման ուղղությամբ թուրքական կառավարության միտումները: Շահինի հետ նույն օրը ձերբակալված թուրքական բանակի ավագ լեյտենանտներ Մուհամեդ Սարըքայան եւ Թայլան Օզգյուրը խոստովանել են, որ «մահվան թիմի» ղեկավարն անձամբ Իբրահիմ Շահինն է, եւ որ ծրագիրն իրագործելու համար իրենք սպասում էին նրա հանձնարարությանը: Շահինի` «մահվան թիմի» ղեկավարը լինելու փաստաթղթեր են հայտնաբերվել նաեւ վերջինիս համակարգչում:

No comments: