2008 թվականի ինը ամիսների ընթացքում ՀՀ գրանցվել է 13.616 ամուսնություն: Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի, մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, նախորդ տարի, նույն ժամանակահատվածում գրանցվել է ամուսնության 13.360 դեպք, ասպիսով այս տարի ամուսնությունների ցուցանիշն աճել է 1,9 %-ով: «Ամուսնության ընդհանուր գործակիցը, այսինքն ամուսնությունների թիվը հազար բնակչի հաշվով, գրանցվել է 5,6 պրոմիլ` նախորդ տարվա 5,5 պրոմիլի համեմատ»,-ասաց Կ. Կույումջյանը:
Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետի հավաստմամբ, այս տարվա ինը ամիսների ընթացքում, նախորդի հետ համեմատ, հանրապետությունում ամուսնալուծությունների թիվն աճել է 5,1%-ով: Այսպիոսվ, 2008 թ-ի հունվարից-սեպտեմբերի ընթացքում արձանագրվել են 2.274 ամուսնալուծությունների դեպքեր, իսկ նախորդ տարի` 2.164: «Բայց պետք է նշեմ, որ ամուսնալուծությունների աճի պարագայում էլ, ամունսալուծությունների ընդհանուր գործակիցը մնացել է նույն մակարդակի վրա ու կազմել է 0.9 պրոմիլ»,-նկատեց Կ. Կույումջյանը:
Նշենք, որ այս տվյալների սկզբնաղբյուրը արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններից ստացված ակտերն են, որոնք վիճակագրական մշակման են ենթարկվել ազգային վիճակագրական ծառայությունում:Sunday, January 4, 2009
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
2008 թվականի ինը ամիսների ընթացքում ՀՀ գրանցվել է 13.616 ամուսնություն: Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի, մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, նախորդ տարի, նույն ժամանակահատվածում գրանցվել է ամուսնության 13.360 դեպք, ասպիսով այս տարի ամուսնությունների ցուցանիշն աճել է 1,9 %-ով: «Ամուսնության ընդհանուր գործակիցը, այսինքն ամուսնությունների թիվը հազար բնակչի հաշվով, գրանցվել է 5,6 պրոմիլ` նախորդ տարվա 5,5 պրոմիլի համեմատ»,-ասաց Կ. Կույումջյանը:
Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետի հավաստմամբ, այս տարվա ինը ամիսների ընթացքում, նախորդի հետ համեմատ, հանրապետությունում ամուսնալուծությունների թիվն աճել է 5,1%-ով: Այսպիոսվ, 2008 թ-ի հունվարից-սեպտեմբերի ընթացքում արձանագրվել են 2.274 ամուսնալուծությունների դեպքեր, իսկ նախորդ տարի` 2.164: «Բայց պետք է նշեմ, որ ամուսնալուծությունների աճի պարագայում էլ, ամունսալուծությունների ընդհանուր գործակիցը մնացել է նույն մակարդակի վրա ու կազմել է 0.9 պրոմիլ»,-նկատեց Կ. Կույումջյանը:
Նշենք, որ այս տվյալների սկզբնաղբյուրը արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններից ստացված ակտերն են, որոնք վիճակագրական մշակման են ենթարկվել ազգային վիճակագրական ծառայությունում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment