Wednesday, January 28, 2009

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

«Ազգ»- 28.1.2009- Լրագրող Գայանե Մանուկյանը Լոս Անջելեսից հաղորդագրություն է ուղարկել նկարագրելով, թե ինչպես են խափանվել անկախ AABC հայկական հեռուստաընկերության հաղորդումները: Ըստ վերջինիս, Սարգիս Ղլյանի ուղիղ եթերի ժամանակ Գերմանիայից զանգահարել է լրագրող Համո Մոսկոֆյանը եւ պատմել AMGA, ընդդիմադիր համբավ ունեցող, հայկական հեռուստաընկերությունում իր աշխատանքի մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին կատարվող քարոզարշավի շրջանում: Հ. Մոսկոֆյանը նշել է, որ AMGA հեռուստաընկերության ղեկավարությունըՙ Կարինե Կեպեկյանը, Անահիտ Մարտիրոսյանը, Ռուդիկ Հովսեփյանը եւ այլք, մեծ գումարներ են ստացել «ընդդիմադիր դաշտի ղեկավարներից` Դավիթ Շահնազարյանից, ինչ-որ «կակաչ»-ներից, սիոնիստներից» եւ այլն: Սակայն հաղորդումը հանկարծակի ընդհատվել է, երբ անկախ AABC-ի հեռուստաընկերության վրա հարձակում են գործել AMGA հեռուստաընկերության տնօրենը, Կարինե Կեպեկյանը եւ այլք, ինչի հետեւանքով հաղորդումը ընդհատվել է եւ մոտ 15 րոպե էկրանը սեւ է եղել: Հաղորդվում է, որ «հեռուստաընկերության մոտ շատ մարդիկ են հավաքված եղել, եկել էր նաեւ Գլենդեյլի ոստիկանությունը»: Լրագրող Գայանե Մանուկյանը նշում է. «Զարմանալի ու ցավալի է, որ ժողովրդավարություն, ազատ խոսք քարոզող եւ իրենց ազատության մարտիկներ հորջորջող ԼՏՊ-ականները ամենավերջին խուլիգանի նման են իրենց դրսեւորում»:

No comments: