/PanARMENIAN.Net/ . 27-1-2009- Հունվարի 26-ին ժ.17:30-ի սահմաններում, 1983թ.-ի ծնված քաղաքացիական անձ Բադ Վաչագանի Թադեւոսյանը, որը համաձայն նախնական տվյալների՝ տառապում էր հոգեկան հիվանդությամբ, եղել է անսթափ վիճակում եւ Աղդամ բնակավայրի ուղղությամբ փորձ է արել շարժվելու ադրբեջանական հենակետերի կողմ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի հետ կապերի կառավարման ղեկավար Սենոր Հասրաթյանը: «Մարտական հենակետի պայմանագրային զինծառայողների փորձը՝ կասեցնելու նրա առաջխաղացումը դեպի հակառակորդը, հաջողություն չի ունեցել: Ստեղծված իրավիճակում հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել են վերոնշյալ Բադ Թադեւոսյանը եւ պայմանագրային զինծառայող, 1983թ.-ի ծնված, շարքային Արկադի Շմավոնի Հակոբյանը»,- ասվում է հաղորդման մեջ: Հասրաթյանի խոսքով, նախնական տվյալներով՝ հակառակորդի կողմից եւս կան զոհեր եւ վիրավորներ: Ըստ նույն տեղեկությունների՝ Բ. Թադեւոսյանի դին գտնվում է ադրբեջանական կողմում: Մանրամասները հետաքննվում են:
Wednesday, January 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment