Thursday, January 29, 2009

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆ ՀԱՄԱՐՈ՞ՒՄ

A1+. 28-1-2009- Այսօր ադրբեջանցիները որոշել են ԵԽԽՎ պատվիրակներին տեղացնել, թե իբր 60 տարի առաջ ադրբեջանցիներին Հայաստանից վտարել են: Ըստ ԵԽԽՎ-ում շրջանառվող փաստաթղթի` Հայաստանը չի ցանկանում ճանաչել այն ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, ովքեր վտարվել են իրենց հողերից 1948-53թթ-ին: «Արդեն 60 տարի Հայաստանը խախտում է մարդու հիմնարար իրավունքները, 150000 ադրբեջանցու, ովքեր վտարվել են 20-րդ դարի կեսերին»,-ասված է հայտարարության մեջ: Նաեւ ասվում է, թե միջազգային հանրության անտարբերության պատճառով Հայաստանը դարձել է միաէթնիկ երկիր եւ 1988թ-ին էլ «վտարել է մնացած բոլոր ադրբեջանցիներին իրենց պատմական հողերից»: Հայտարարությամբ կոչ է արվում կոշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ` վտարված ադրբեջանցիների իրավունքները ճանաչելու համար: Ճաստաթղթի տակ ստորագրել է 20 պատգամավոր` 9-ը` Թուրքիայից, 2-ական Ադրբեջանից, Ալբանիայից, Բուլղարիայից, 1-ական` Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից,Գերմանիայից: Հայաստանյան պատվիրակությունը ադրբեջանական այս նաաաձեռնությանը կարձագանքի վաղը: Կարինե Ասատրյան - Ստրասբուրգ

No comments: