Sunday, January 11, 2009

Բարաք Օբամա. «Իրանը սպառնալիք է, սակայն ԱՄՆ-ը պետք է փորձի դիվանագիտական ճանապարհը»

«Ազատություն» . 10-1-2009. Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբաման դիտարկում է Իրանը իբրեւ «իսկական սպառնալիք» ԱՄՆ-ի անվտանգությանը, սակայն շարունակում է մնալ իսլամական հանրապետության հետ երկխոսության կողմնակից: Երեկ Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով Իրանին առնչվող հարցին` Օբաման ընդգծել է, որ չի կարող մանրամասնել պաշտոնական Թեհրանի նկատմամբ իր քաղաքականության մանրամասները, քանի որ երկրի նախագահը դեռ Ջորջ Բուշն է, սակայն, այդուհանդերձ, համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները պետք է ձգտի Իրանի հետ դիվանագիտական երկխոսության: «Իրանը իսկական սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը: Սակայն ես ասել եմ նաեւ, որ մենք պետք է պատրաստակամ լինենք նախաձեռնել դիվանագիտական երկխոսություն` որպես մեր ազգային անվտանգության նպատակներին հասնելու մեխանիզմ», - ասել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահը: Օբաման հավելել է, որ Իրանի մասին «ավելին կունենա ասելու» հունվարի 20-ին կայանալիք իր պաշտոնակալության արարողությունից հետո: Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են 1979 թվականից, երբ Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատանը ամերիկացիներ պատանդառվեցին:

No comments: