«Ազատություն» . 10-1-2009. Երեկ Վաշինգտոնում Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել, որը վրացական կողմը որակել է իբրեւ քայլ ՆԱՏՕ-ին երկրի վերջնական անդամակցության ուղղությամբ:
Փաստաթուղթը ստորագրել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Ստորագրման արարողության ժամանակ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է, թե այս փաստաթուղթը կմոտեցնի իր երկիրը եվրատլանտյան կառույցներին, ՆԱՏՕ-ին անդամակցությանը, «արեւմտյան եւ քաղաքակիրթ պետությունների ընտանիք վերադարձին»:
«Մենք շատ հպարտ ենք, որ հասանք այս օրվան», - ասել է Վաշաձեն:
Քոնդոլիզա Ռայսի խոսքերով` համաձայնագիրը ընդգծում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ՆԱՏՕ-ի ու այլ կազմակերպությունների միջոցով Եվրոպային ինտեգրվելու Վրաստանի նպատակը:
Համաձայնագիրը նախատեսում է պաշտպանության, էներգետիկ անվտանգության բնագավառներում վրաց-ամերիկյան համագործակցության ընդլայնում, մշակութային փոխանակումներ, մեծացնում է ամերիկյան շուկա վրացական ապրանքների արտահանման հնարավորությունները:
Պայմանագիրը նման է այն փաստաթղթին, որը Միացյալ Նահանգները անցած տարվա դեկտեմբերին ստորագրել է Ուկրաինայի հետ:Sunday, January 11, 2009
Վրաստանը ԱՄՆ-ի հետ ստորագրած փաստաթուղթը համարում է քայլ դեպի ՆԱՏՕ
«Ազատություն» . 10-1-2009. Երեկ Վաշինգտոնում Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել, որը վրացական կողմը որակել է իբրեւ քայլ ՆԱՏՕ-ին երկրի վերջնական անդամակցության ուղղությամբ:
Փաստաթուղթը ստորագրել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Ստորագրման արարողության ժամանակ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է, թե այս փաստաթուղթը կմոտեցնի իր երկիրը եվրատլանտյան կառույցներին, ՆԱՏՕ-ին անդամակցությանը, «արեւմտյան եւ քաղաքակիրթ պետությունների ընտանիք վերադարձին»:
«Մենք շատ հպարտ ենք, որ հասանք այս օրվան», - ասել է Վաշաձեն:
Քոնդոլիզա Ռայսի խոսքերով` համաձայնագիրը ընդգծում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ՆԱՏՕ-ի ու այլ կազմակերպությունների միջոցով Եվրոպային ինտեգրվելու Վրաստանի նպատակը:
Համաձայնագիրը նախատեսում է պաշտպանության, էներգետիկ անվտանգության բնագավառներում վրաց-ամերիկյան համագործակցության ընդլայնում, մշակութային փոխանակումներ, մեծացնում է ամերիկյան շուկա վրացական ապրանքների արտահանման հնարավորությունները:
Պայմանագիրը նման է այն փաստաթղթին, որը Միացյալ Նահանգները անցած տարվա դեկտեմբերին ստորագրել է Ուկրաինայի հետ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment