Wednesday, February 11, 2009

Այսօր Կովկասի երկրների առնչությամբ ԵՄ-ն մտադրված է վարել սեփական, ԱՄՆ-ից զատ քաղաքականություն

/PanARMENIAN.Net/ 10.02.2009 -Այսօր արդեն դժվար չէ հասկանալ, որ ԱՄՆ եւ ԵՄ միջեւ կան որոշակի տարաձայնություններ, բայց նրանք չունեն այնպիսի բնույթ, ինչպիսին ունեն ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերությունները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Եվրոպայի հիմնական մասը ՆԱՏՕ-ի անդամներ են: Բայց կարելի է ասել, որ Արեւելյան Եվրոպայի երկրները առավել ամերիկանամետ են, քան «հին» Եվրոպան: Հիմա արդեն Եվրոպայի հենց այս հատվածն է ցանկանում իր սեփական քաղաքականությունը վարել Կովկասի երկրների առնչությամբ եւ նման քաղաքականության օրինակ է «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը»,- նկատել է հայ փորձագետը: Նրա խոսքով, եթե Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, ապա ԵՄ-ում երկու ռազմա-քաղաքական բլոկ կլինի՝ ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն: «Դա ինքնին լիկվիդացնում է աշխարհի բաժանիչ գծերը: ՀԱՊԿ երկրների թվում Հայաստանն այսօր միակ երկիրն է, որին ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն առավելագույն ուշադրությունն են դարձնում»,- ընդգծել է Կարեն Բեքարյանը՝ ավելացնելով, որ նման պայմաններում Երեւանը դեռեւս հնարավորություն ունի իրենց ցույց տալու:

No comments: