HayInfo. 12-3-2009-Երևանի ոստիկանության վարչության պետ Ներսես Նազարյանը 2009 թվականին հանցավորության աճ է կանխատեսում։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
«Հանցավորության աճը կարող է գրանցվել նաև այս տարի։ 2009 թվականի առաջին երկու ամիսների միտումը վկայում է այն մասին, որ այս տարի, ինչպես և 2008-ին, հանցագործությունների աճ կգրանցվի նախորդ տարվա համեմատ»,- հինգշաբթի լրագրողներին ասաց նա։
Նազարյանը հայտնեց, որ 2008 թվականին Երևանում գրանցվել է 4816 հանցագործություն, ինչը 668-ով ավելի է, քան 2007 թվականին։ Երևանին բաժին է ընկնում 2008թ. կատարված հանցագործությունների ընդամենը 53,4 տոկոսը, միաժամանակ 58 տոկոսից ավելի են կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։
Նազարյանը նշեց, որ աճ է գրանցվել հիմնականում սեփականության դեմ հանցագործությունների գծով։ Ըստ նրա, հանցավորության աճը հիմնականում բացատրվում է երկրի սոցիալական վիճակով։ «Ելնելով ծանր սոցիալական վիճակից՝ մարդիկ ամեն ինչի դիմում են»,- ընդգծեց Երևանի ոստիկանության վարչության պետը։
Սակայն օպերատիվ-հետախուզական և պրոֆիլակտիկ գործունեության շնորհիվ, նախորդ տարի առգրավվել է հրազենի 172 միավոր, այդ թվում՝ 35 ինքնաձիգ, 2 գնդացիր և 4 նռնակաձիգ։
Նազարյանը նշեց, որ քաղաքի քրեածին իրավիճակի վրա ազդում է նաև Հայաստանի այլ մարզերից ժամանող մարդկանց մեծ թիվը։
Սակայն նա ընդգծեց, որ ոստիկանությունն ամբողջությամբ վերահսկում է քաղաքի օպերատիվ իրավիճակը։
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment