Friday, March 13, 2009

Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն ձեռք կբերեն ազատազրկման դատապարտվածների տեղափոխման վերաբերյալ

HayInfo. 12-3-2009- ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստին հավանություն տվեց Իրանի հետ «Ազատազրկման դատապարտվածների տեղափոխման մասին» համաձայնագրի կնքման առաջարկին։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան Ինչպես նիստի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, տվյալ համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանի և Իրանի քաղաքացիներին, ովքեր ազատազրկան են դատապարտված երկրներից մեկում, պատիժը կրել հայրենիքում։ «Հայաստանի և Իրանի միջև դատապարտյալների փոխանակման գործընթացն արդեն հաստատվել է և իրականացվում է դիվանագիտական ուղիներով։ Սակայն դա շատ ժամանակ է պահանջում, իսկ կնքվելիք համաձայնագիրը թույլ կտա արագացնել և թեթևացնել տեղափոխման գործընթացը»,- կարծում է նա։ Նախարարի խոսքերով, համաձայնագիրը թույլ կտա պահպանել քաղաքացիների՝ իրենց հայրենիքում պատիժ կրելու իրավունքը։

No comments: