/PanARMENIAN.Net/ 12.03.2009 - Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment