Երեկ Թեհրանում բացվեց Տնտեսական համագործակցության համաժողովը, որի ընթացքում գազի խոշորագույն արտադրողները՝ Իրանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը եւ Քաթարը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ միասին, քննարկելու են «Նաբուկկո» գազատարի կառուցման ծրագրերը: Միաժամանակ, Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ լինել իրանա-ամերիկյան բանակցություններում: Իսկ Բարաք Օբաման ծրագրել է ավարտել իր եվրոպական շրջագայությունը՝ այցելելով Ստամբուլ: Թուրքիայի նման ակտիվությունը, ըստ «Կոմերսանտ» թերթի, նշանակում է, որ այդ երկիրը մտադիր չէ սահմանափակվել տարանցիկ կարգավիճակով, այլ ցանկանում է դառնալ Ռուսաստանի նման էներգետիկ գերտերություն: Նախորդ օրը տեղի ունեցան Աբդուլա Գյուլի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի բանակցությունները, որոնք նույնպես նվիրված էին Ռուսաստանը շրջանցող գազատարի խնդիրներին: Իրանը ցանկանում է մասնակցել «Նաբուկկո» ծրագրին, եւ այդ ցանկության իրականացման դեպքում անհրաժեշտություն չի առաջանա կառուցել տրանսկասպիական գազատար. միջինասիական գազը Թուրքմենստանով կտեղափոխվի Իրան եւ այնտեղից Թուրքիայի տարածքով՝ Եվրոպա: Թուրքիան էլ իր հերթին ցանկանում է ամբողջությամբ գնել իր սահմանին հայտնված գազը եւ այն ծախել եվրոպական երկրներին, դառնալով, այդպիսով, ոչ թե տարանցիկ երկիր, այլ գազ մատակարարող պետություն: Հիշեցնենք, որ նույն ձեւով վարվում է ռուսաստանյան «Գազպրոմը»՝ գնելով թուրքմենական գազը:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment