Friday, March 13, 2009

ՀՀ ոստիկանությունը կզբաղվի հայկական բուհերում առկա կաշառակերության դեմ ակցիայով

ՀՀ ոստիկանությունը կզբաղվի հայկական բուհերում առկա կաշառակերության դեմ ակցիայով, որը կազմակերպել էր «Միասին» երիտասարդական կազմակերպությունը, հինգշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց Ոստիկանության վարչության պետ Ներսես Նազարյանը։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան Ըստ նրա, համապատասխան դիմումներ ստանալուց հետո ոստիկանությունը կզբաղվի այդ գործով։ «Մենք անպայման կարձագանենք դրան»,- ընդգծեց Նազարյանը։ Մարտի 11-ի առավոտյան երևանյան բուհերից մեկի պատերին, կանգառներում և Երևանի կենտրոնի այլ բազմամարդ վայրերում փակցվել են պաստառներ՝ ավելի քան տասնյակ դասախոսների լուսանկարներով, ում «Միասին» շարժումը մեղադրում է կաշառակերության մեջ։ Նազարյանի խոսքերով, շատ լավ է, երբ երիտասարդությունը փորձում է պայքարել կաշառակերության դեմ, բայց դա պետք է այլ ձևերով անել։ «Ավելի ճիշտ կլիներ, որ մեզ հայտնեին այդ դեպքերի մասին»,- հավելեց նար։ Նազարյանը նշեց, որ ոստիկանությունը չի կարող անցկացված ակցիան դասախոսին կաշառակերության մեջ մեղադրելու հիմք ընդունել։ Նա նշեց նաև, որ ոստիկանությունը չի կարողացել կանխարգելել այդ ակցիայի անցկացումը, քանի որ պաստառները փակցվել են գիշերը։ «Մենք չենք կարող բուհի յուրաքանչյուր սյան մոտ մի ոստիկան կանգնեցնել»,- ասաց Նազարյանը։ Նա հայտնեց, որ նրան արդեն դիմել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը տեղեկանալու համար, թե ինչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունն այդ կապակցությամբ։ Վերջինիս տեղեկացմամբ, ԵՊՀ-ն պատրաստվում է գրավոր դիմում ներկայացնել ոստկանությանը։

No comments: