Friday, March 13, 2009

Օդի տուրքը` տոմսի մեջ

AQ1+ 12-3-2009- Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձման կարգը£ Որոշմամբ նախատեսվում է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող պետական տուրքի գումարները ներառել փոխադրման (տոմսի) արժեքի մեջ. Սահմանվել է, որ պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից. Հանձնարարվել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը՝ օդային ուղեւորների հաշվառման ընթացակարգում տասնօրյա ժամկետում կատարել որոշումից բխող փոփոխություններ, ապահովել օդային փոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող կազմակերպությունների կողմից տոմսերի վաճառքի իրականացման վայրերում, տեսանելի տեղում պետական տուրքի գանձման կարգի վերաբերյալ տեղեկությունների տարածումը£. Սահմանվել է նաեւ, որ մինչեւ որոշումն ուժի մեջ մտնելը վաճառված ավիատոմսերով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օդային ուղեւորների փաստացի թռիչքների ժամանակ գործում են ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 10-ի N2 որոշման դրույթները՝ մինչեւ 2010թ. մարտի 29-ը£ Որոշումն ուժի մեջ կմտնի 2009թ. մարտի 29-ից.

No comments: