Friday, March 13, 2009

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հրավիրվել է Երեւան` մասնակցելու ՍԾՏՀ ԱԳՆԽ ղեկավարների գագաթնաժողովին

/PanARMENIAN.Net/ 12.03.2009 - Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳՆ-ը հրավեր է հղել ՍԾՏՀ անդամ պետությունների բոլոր արտգործնախարարներին: Հրավեր է ուղղարկվել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար «Էլմար Մամեդյարովին», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 16-ին Երեւանում: Գագաթնաժողովին իր մասնակցությունը հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Ներկայումս Հայաստանը նախագահում է ՍԾՏՀ-ում:

No comments: