«Ազատություն» 12-3-2009- Հնարավոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կայանա Պրահայում` Եվրամիության գագաթնաժողովում: Այս մասին «Թրենդ» գործակալությանը ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Արազ Ազիմովը:
Վերջերս տարածաշրջանային այցելության ժամանակ Մինսկի խմբի համանախագահները ասել էին, որ այցի նպատակներից մեկը նախագահների հաջորդ հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել էր:
Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասել էր, թե հանդիպումը կկայանա առաջիկա երկու ամիսների ընթացքում:
«Արեւելյան քաղաքականություն» ծրագրին նվիրված Եվրամիության գագաթնաժողովը Պրահայում անցկացվելու է մայիսի 7-ին:
Հրաչ Մելքումյան, Պրահա
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment