/PanARMENIAN.Net/ 12.03.2009 - Այսօր ՆԱՏՕ-ի որոշակի գերագանահատում է նկատվում: Եթե խոսենք Կովկասի մասին, ապա մի շարք պետությունների վերնախավը գտնում է, որ Ալյանսը կօգնի իրենց սեփական խնդիրները լուծելու հարցում: Օրինակ, Վրաստանի խնդիրները ՆԱՏՕ-ն կլուծի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ հսկողության վերականգնմամբ, Ադրբեջանում ՆԱՏՕ-ն կօգնի վերադարձնել հսկողությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Բայց , իհարկե, ՆԱՏՕ-ն չի միջամտի դրան, դա բոլորովին անիրական է: Այդ մասին հայտնել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների Միջազգային անվտանգության կենտրոնի ավագ գիտական աշխատակից Վլադիմիր Եվսեեւը: «2008թ. օգոստոսի դեպքերը ցույց տվեցին, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի միջամտելու ՌԴ դեմ հակամարտություններին»,- հայտնել է ռուս փորձագետը:
Ինչպես նշել է Եվսեեւը, ՆԱՏՕ մտնելու մասին որոշումը պետք է ընդունի այն պետության բնակչությունը, որը ցանկանում է մտնել ՆԱՏՕ: Ռուսաստանը չի կարող որեւէ մեկին արգելել ՆԱՏՕ մտնել: «Միեւնույն ժամանակ Ռուսաստանը կարող է հարաբերություններն այնպես կառուցել, որպեսզի ՆԱՏՕ-ի կազմում լինելը շահավետ չլինի»,- նկատել է փորձագետը, հաղորդում է Deutsche Welle-ը:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment