
/PanARMENIAN.Net/ 10.03.2009 - ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ծրագրվող այցը Թուրքիա շատ կարեւոր է: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռոբերտ Վուդը:
Նրա խոսքով, ներկայումս Պետդեմարտամենտը սկսել է նախապատրաստվել այդ այցին: «Թուրքիան կարեւոր դաշնակից է հանդիսանում, եւ մենք մեծ նշանակություն ենք տալիս այցի վերաբերյալ նախագահի որոշմանը»,- նշել է Վուդը:
Նա նաեւ ասել է, որ դիտարկվում է ԱՄՆ եւ Իրանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիայի միջնորդության հարցը, բայց դրա մասին խոսելը վաղաժամ է:
«Բայց շատ բան կախված է լինելու Իրանից եւ համագործակցությանը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում, որոնցում մենք անհանսգտացած ենք, սեփական վարքը փոխելու իր պատրաստակամությունից»,- ընդգծել է ԱՄՆ Պետդեմարտամենտի մամլո քարտուղարը:
Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարած այցին, ապա Ռոբերտ Վուդի խոսքով, Անկարայում «թուրքական կառավարության հետ շատ լավ բանակցություններ ընթացան»:
No comments:
Post a Comment