«ԱԶԳ» 13-3-2009- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ադրբեջանական www.1NEWS.az կայքէջում հայտնված Արմեն Հարությունյանի, այսպես կոչված, բացառիկ հարցազրույցը կեղծիք է: Հաղորդվում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանական եւ ոչ մի սայթի եւ նրա գոյություն չունեցող թղթակցի հարցազրույց չի տվել եւ որ այդ կայքէջում տեղադրվածը ոչ միայն կեղծիք է, այլեւ լրագրողական էթիկայի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը ադրբեջանական կողմին կոչ է արել դադարեցնել նման կեղծ հարցազրույցների տպագրումը:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment