/PanARMENIAN.Net/ 12.03.2009 - Այսօր կայացել է ՀՀ Հանրային խորհրդի առաջին նիստը, որն անցկացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին Խորհրդի ժամանակավոր նախագահ է նշանակվել Վազգեն Մանուկյանը: Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ, որոնցից 12-ը մշտական են: Հանրային խորհրդի մնացած 24 անդամները կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետում: Այնուհետեւ կընտրվի Հանրային խորհրդի նախագահը, եւ զանազան գնահատականներով, ամենայն հավանականությամբ, նախագահ կդառնա Վազգեն Մանուկյանը:
Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն ստորագրեց Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին: Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել` Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment