Tuesday, March 10, 2009

ՀՀ ԱԳՆ ղեկավարը և France Telecom-ի նախագահը Orange-ի հեռուստացանցում կթողարկեն ՀՀՀ ծրագրերի հեռարձակումը

HayInfo. 9-3-2009- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանստելեկոմի նախագահ Դիդիե Լոմբարը մարտի 12-ին պաշտոնական մեկնարկ կտան Orange-ի հեռուստատեսային ցանցում Հայաստանի Հանրային հեռուստատեսության ծրագրերի հեռարձակմանը, երկուշաբթի հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:ՀՀՀ ծրագրերի հեռարձակման պաշտոնական մեկնարկը Orange հեռուստացանցում կկայանա Նալբանդյանի՝ Ֆրանստելեկոմ ընկերության կենտրոնակայան կատարելիք այցելության ընթացքում, փարիզյան իր այցի շրջանակներում՝ մարտի 10-12-ին։ France Telecom ընկերությանը (ապրանքանիշը՝ Orange, գրանցված է «ՖՏԱ-Տելեկոմ» անվան տակ) 2008 թ.-ի նոյեմբերի 19-ից տրամադրվել է տասը տարի ժամկետով համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն։«ՖՏԱ-Տելեկոմ»-ին ամրագրվել է է պարտավորություն՝ վերջնական լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում ստեղծել և կադրային ռեսուրսներով ապահովել նվազագույնը մեկական օպերացիոն գրասենյակ Հայաստանի 42 քաղաքներում, որոնք ընդունելու են և սպասարկելու են հաճախորդներին, ինչպես նաև տեղեկացնելու են սակագների և ծառայությունների մասին։ Լիցենզիայի պայմանների համաձայն, ընկերությունը պարտավոր է լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում GSM-ծածկույթ ապահովել Երևանում և 42 քաղաքների տարածքներում։Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում կբացեն Երևանի պուրակը:Այցի ընթացքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լևիտի հետ:Փարիզյան այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Ֆրանսիայի Միջազգային դիվանագիտական ակադեմիայում: Նախատեսված է նախարար Նալբանդյանի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ինչպես նաև հանդիպումներ Սենատի և Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամական խմբերի անդամների հետ

No comments: