
Tert.am. 15-4-2009- Հայկական ինտերնետային տարածքում նոր սոցիալական ցանց է հայտնվել՝ hayutyun.am հասցեով։ Ուշագրավն այն է, որ տվյալ ցանցն առայժմ գործում է որպես փակ համակարգ. այստեղ հնարավոր չէ գրանցվել առանց հրավերի ծածկագիր ստանալու։ Հրավերի ծածկագիրը հնարավոր է ստանալ միմիայն այն մարդկանցից, ովքեր արդեն իսկ գրանցված են ցանցում և ունեն նոր օգտատերեր հրավիրելու 20 հնարավորություն։
Բավական հետաքրքիր մտահղացումը ստիպում է մտածել, որ տվյալ սոցիալական ցանցն առայժմ գործում է որպես որոշակի «էլիտար ակումբ», որտեղ առկա են օգտատերերի մի քանի խմբեր։ Թեպետ կայքի անունը՝ «Հայություն», ենթադրում է հայերի գերակայությունը տվյալ ցանցում, կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, իսկ կայքէջերից մեկում զետեղված on-line քարտեզը հնարավորություն է տալիս հետևել, թե որ երկրից քանի մարդ է գրանցված և ովքեր են տվյալ պահին on-line։
Կայքի հեղինակները նշում են, որ ազատ մուտքի հնարավորություն բոլոր ցանկացողների համար առայժմ չի նախատեսվում։
No comments:
Post a Comment