Thursday, April 16, 2009

Մել Գիբսոնը բաժանվում է կնոջից

Tert.am. 15-4-2009- Հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնի կինն ապահարզան է ներկայացրել 28 տարի համատեղ կյանքից հետո` պատճառաբանելով, որ ամուսնական զույգն «անընդհատ տարաձայնություններ» է ունենում: Ռոբին Գիբսոնը հավակնում է ստանալ ամուսնու կարողության և փողերի մի մասը, որը վերջինս աշխատել է իր ողջ կարիերայի ընթացքում: Ենթադրվում է, որ զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել, ինչը նշանակում է, որ Ռոբինը կարող է Կալիֆորնիայի նահանգի օրենսդրությամբ ստանալ դերասանի կարողության մի մասը, որը գնահատվում է 640 միլիոն դոլար: Նշենք, որ Մելը և Ռոբինը ամուսնացել են 1980թ., նրանք ունեն 7 երեխա:

No comments: